երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եռակողմ հայտարարությունը մշակելիս ՌԴ-ն չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել. Լավրով

Եռակողմ հայտարարությունը մշակելիս ՌԴ-ն չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել. Լավրով

Մոսկվան, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարությունը մշակելիս չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին ասել է  ՌԴ  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Մենք այդպիսի ձգտումներ չենք ունեցել՛՛,-մասնավորապես նշել է նա:

Լավրովը նաև ասել է, որ  Մոսկվան ՛՛փիլիսոփայորեն է նայում այն բանին, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը՛՛:

  • Կիսվել: