կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եռակողմ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադառնալ նոյեմբերի 9-ի դիրքերին. աղբյուր

Եռակողմ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադառնալ նոյեմբերի 9-ի դիրքերին. աղբյուր

Ռուսական խաղաղապահների, հայկական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադառնալ նոյեմբերի 9-ի գծանշված դիրքերին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արցախյան աղբյուրները` անդրադառնալով Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ստեղծված իրավիճակին:

Ըստ աղբյուրի, եթե պայմանավորվածություններում ոչինչ չփոխվի, ապա այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր կան վաղը:

Ինչ վերաբերվում է Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերին, ապա իրավիճակը այդ բնակավայրերում այս պահին, ըստ աղբյուրի, կայուն է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում մարտեր էին սկսվել: Ադրբեջանական կողմը իր վերահսկողության տակ էր վերցրել Հին Թաղեր գյուղը, այնուհետև ռուս խաղաղապահների հետ բանակցություններ էին սկսվել գյուղերի ճակատագրի վերաբերյալ: Քիչ անց ՀՀ ԱԳՆ հանդես էր եկել հայտարարությամբ, հայտնելով, որ մարտեր են ընթանում նաև    Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում:

  • Կիսվել: