ԵԽ կուսակցությունները կոչ են անում ԼՂ-ում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել
Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել:
Այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ՛՛: