երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եկեղեցին լքելու ծանր պահին սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսոյից» մի պատառիկ՝ համոզմունքով, որ կրկին լույսը կծագի Սպիտակ Խաչի վրա. Արտակ Բեգլարյան

Եկեղեցին լքելու ծանր պահին սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսոյից» մի պատառիկ՝ համոզմունքով, որ կրկին լույսը կծագի Սպիտակ Խաչի վրա. Արտակ Բեգլարյան

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին, թիմով մեկնել էին Նոր Մարաղա ու հարակից գյուղեր:

«Մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային:

Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսոյից» մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա: Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է՝ լույսը ծագելու է»,- գրել է նա: 

  • Կիսվել: