հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։

Այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից: Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց ԱՀ կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա էր նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվեց կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանը ներկայացրեց նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սրկ. Գյուրջյանին, և նախանշվեցին այս ոլորտում հետագա համագործակցության ուղիները։

  • Կիսվել: