ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները. ԱՀ ոստիկանություն

Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները. ԱՀ ոստիկանություն

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.
 
«Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերի թիվը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը:
 
Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք «Արցախգազ» ՓԲԸ` «1-04» հեռախոսահամարով:

  • Կիսվել: