հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է, որ ՝
«Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են ողջ համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը:

Ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: