չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակը, որ ձևավորվել է COVID-19-ի տարածմամբ, հանգեցրել է տարածաշրջանում բոլոր սահմանների փակմանը, միջազգային և տեղացի անձնակազմերի տեղափոխության սահմանափակմանը, ինչպես նաև անձնական շփումների նվազմանը վարակվելու ռիսկի պատճառով: 

«Հաշվի առնելով այս ամենը և կողմերի հետ խորհրդատվությունների արդյունքում, մոնիթորինգի իրականացումը դադարեցվում է մինչև սահմանափակումների վերացումը... ես շարունակում եմ պահել կապը համապատասխան ռազմական իշխանությունների հետ»,- ասված է Կասպրշիկի հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: