ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ե՞րբ և ի՞նչ սկզբունքով աճուրդի կհանվեն ԱՀ պետական մեքենաները. պարզաբանում է ոլորտի պատասխանատուն

Ե՞րբ և ի՞նչ սկզբունքով աճուրդի կհանվեն ԱՀ պետական մեքենաները. պարզաբանում է ոլորտի պատասխանատուն

ԱՀ պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, որտեղ մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով աճուրդի մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչության պետ Գագիկ Իսրայելյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նշված գործընթացին մանրամասն ծանոթանալու համար բոլոր ցանկացողները կարող են դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե:

Нет описания.

«Աճուրդին կներկայացվեն թվով 9-ը 2011-2018 թվականների արտադրության TOYOTA LAND CRUISER մակնիշի ավտոմեքենաներ, որից 5-ըTOYOTA LC 150 մակնիշի են, իսկ 4-ը TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Ավտոմեքենաները գնահատվել են շուկայական գնահատման մեթոդով, որը հաստատված է ԱՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 25-ի N786-Ն որոշմամբ: Գնահատված արժեքները սահմանվել են որպես մեկնարկային գին»,- ասել է Գ. Իսրայելյանը:

Ըստ պաշտոնիայի՝ ընդհանուր գնահատված արժեքը կազմել է մոտ 150 միլիոն դրամ: Տվյալ աճուրդում մեկնարկային գներով բոլոր մեքենաների վաճառքի դեպքում կստանացվի նշված գումարը, իսկ լոտերի սակարկությունների դեպքում, գումարի չափը կմեծանա:

  • Կիսվել: