երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ Ռուստամ Բադասյան

Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ Ռուստամ Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում։

«Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։

«Դուք հետևո՞ւմ եք իրադարձություններին, ովքեր են որոշում կայացրել վերջին իրադարձությունների ժամանակ։ Եթե կառավարության անդամներին լսեք, ովքեր իրավասու են նման հարցերով մեկնաբանություններ տալ, կտեսնեք՝ ովքեր են որոշում կայացնողները»։

ՊԵԿ նախագահը Նշեց, թե բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։

  • Կիսվել: