կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դունյա Միյատովիչը դատապարտում է Արցախում ռազմական էսկալացիայի վերսկսումը

Դունյա Միյատովիչը դատապարտում է Արցախում ռազմական էսկալացիայի վերսկսումը

Ես դատապարտում եմ Ղարաբաղյան տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վերսկսումը եւ դրա ազդեցությունը քաղաքացիական բնակչության, հատկապես առավել խոցելի խավերի վրա։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը․

«Վերջին տարիներին, ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, տեղի բնակչությունը տառապում է տարածաշրջանում զինված գործողությունների մարդասիրական եւ իրավապաշտպան հետեւանքներից։ Մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերից նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով հիմնական ապրանքների եւ ծառայությունների սուր պակաս:  

Նշեմ, որ հայտարարվել է հրադադարի մասին։ Չափազանց կարեւոր է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեն, որպեսզի ապահովվի քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Կարեւոր է երաշխավորել կանոնավոր եւ անխափան մուտք մարդասիրական օգնություն ցուցաբերողների եւ տուժած տեղի բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների համար:

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հաշտեցման ուղին եւ երկխոսությունը, որը հիմնված է տուժած բնակչության իրավունքների լիակատար հարգանքի վրա, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն բոլոր մարդկանց համար:

Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ եւ մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրները»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: