ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դպրոցներում դասապրոցեսը կասեցնելու որոշումը դժվար ենք կայացրել․ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակար

Դպրոցներում դասապրոցեսը կասեցնելու որոշումը դժվար ենք կայացրել․ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակար

Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի խոսքով՝ դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց փաստացի հաշվարկից հետո պարզվել է, որ երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող դպրոցներ․ «Օրինակ բերենք Ստեփանակերտ քաղաքի դպրոցների վրա՝ դպրոցների մեծամասնությունը նույն ձևով ջեռուցվում է գազով, բայց մեր երեխաների երկու երրորդը հաճախում է հենց այդ դպրոցները»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարն ասում է՝ որոշումը դժվար են կայացրել, բայց եթե փայտով ջեռուցվող դպրոցներում շարունակեն պարապմունքները, խնդիրներ կառաջանան ուսումնական տարվա վերջին՝ սովորողների կեսից ավելին ուսումնական ծրագրից հետ կմնան: Ուսումնարանների և քոլեջների դեպքում որոշումը ևս ընդհանուր է:
 
«Հիմնականում դրանք ջեռուցվում են գազով, որոշներում նաև երեխաները ստանում են սնունդ, որի բացակայության պատճառով, ջեռուցման խափանման պատճառով որոշում ընդունվեց դասերը ժամանակավորապես դադարեցնել: Ուսումնական գործընթացը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակվում է. համալսարաններում կիսամյակային ստուգումներ են»,–ասաց Մինասյանը:

  • Կիսվել: