ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ` Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ

Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ` Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ

Դիլիջանի համայնքապետարանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորագրվելու կոչին ու հայտնել, որ Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ կմեկնի մասնակցելու մարտական գործողություններին:
 
«Ուշադրությու՛ն
 
Սիրելի դիլիջանցիներ.
 
Միանալով ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ կմեկնի մասնակցելու մարտական գործողություններին:
 
Կամավորների ցուցակագրումը կատարվում է համայնքապետարանի առաջին հարկում»,- ասված է համայնքապետարանի գրառման մեջ:

 

  • Կիսվել: