երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նախագահ Հարությունյանի հաջող այցը Մոսկվա Ռուսաստանի և Արցախի միջև կայուն երկխոսության հիմք դրեց

Նախագահ Հարությունյանի հաջող այցը Մոսկվա Ռուսաստանի և Արցախի միջև կայուն երկխոսության հիմք դրեց

Մոսկովյան Dialogorg.ru պորտալի գնահատականով, հունվարի 28-30–ը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հաջող այցը Մոսկվա Ռուսաստանի և Արցախի միջև կայուն երկխոսության հիմք դրեց` հանրապետությունում անվտանգության ապահովման և խաղաղ կյանքի զարգացման համար:

Անտարակույս, կարծիքների փոխանակումը և տարածաշրջանում իրավիճակի համատեղ գնահատումը, Ռուսաստանի խաղարարարական ջանքերին աջակցությունը և համագործակցության համատեղ մեխանիզմների գործարկումը նպաստում են տարածաշրջանում կայունության գործոնին:

Արցախը “ուղղում է մեջքը” պատերազմական ավերվածություններից հետո և Ռուսաստանի հետ կայուն երկխոսությունը հանրապետության կենսագործունեության վերականգնման, ենթակառուցվածքների կատարելագործման և անխափան գործունեության ծրագրերի իրականացման հնարավորություններ է բացում: Պակաս կարևոր չէ նաև Արցախում քաղաքական կայունության ապահովումը, պետական ինստիտուտների ամրապնդումը և առողջ ուժերի համախմբումը հանրապետության կենսական հարցերի լուծման և բնակչության համար տանելի կյանքի ապահովման համար:

Նշենք, որ ռուսաստանա-արցախյան հաստատված կայուն երկխոսությանն է առնչվում նաև Մոսկվա Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայ Խանումյանի հունվարյան արդյունավետ այցելությունը, որը անմիջապես նախորդել է նախագահ Հարությունյանի այցին:

Մոսկվայի և Ստեփանակերտի միջև արդեն հաստատված փոխըմբռնումը հնարավորություն է տալիս նաև գործարկել համագործակցության նոր ձևեր և մեխանիզմներ` մարդկային և ֆինանսական լայն ռեսուրսների ընդգրկմամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: