հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեռևս չպարզված հանգամանքներում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Դեռևս չպարզված հանգամանքներում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

  • Կիսվել: