ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ այսօր, արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:

«Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
 
ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինյչպես նաև Մեխակավանում (Ջաբրայիլ):
 
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ՝ փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները:
 
Ավելացնենք, որ աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

  • Կիսվել: