կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը՝ Շուշիում կատարվածի մասին

Դավիթ Տոնոյանը՝ Շուշիում կատարվածի մասին

Շուշիի շուրջ իրադարձությունները շատ արագ էին փոխվում, 24 ժամ շատ ինտենսիվ իրականացվում էր հրթիիռային հրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր, բայց մարտական գործողությունները հաջողության էին հասնում, որոշ ժամանակահատվածում ունեցել ենք հաջողություն: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա վստահեցրեց, որ մինչև վերջին օրն էլ Շուշիում եղել են մեր ուժերը: ՛՛Բայց նրանք բավարար չէին ամբողջ քաղաքի վերահսկողությունը վերականգնելու համար՛՛,–ասաց նախարարը։

Ըստ Տոնոյանի՝ մինչ ՊՆ մամուլի խոսնակը մի տեղեկություն էր հայտնում, իրադրությունը փոխվում էր։

Նախարարը նշեց. ՛՛Մենք շատ ազնիվ ենք գտնվել մեր հանրության հետ։ Արվել է անհնարինը, ու ներկայացվել է դա։ Մեկ օրում միլիոնավոր դոլարների վնաս ենք հասցրել հակառակորդին, նույնը, իհարկե, կատարվել է մեր նկատմամբ, բայց մենք գործում էինք սպառազինության մատակարորումներրի  տոտալ շրջափակման մեջ: Նույն անհնարինը եղել է թիկունքում։ ԶՈւ ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ:

Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել՛՛:

Նա նաև հավելեց, որ զինված ուժերը դուրս են գալիս այս իրավիճակից ուժեղ, փորձված ու կոփված: Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից:

Նախարարը նշեց. ՛՛Այսօրվա համաձայնագիրն առավելագույնն է, որ կարելի էր ունենալ, ՌԴ-ի խաղապահների տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որ մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում, այս փաստաթուղթն ավելի շատ խաղաղապահների տեղակայմանն է վերաբերում, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին, որ այդ աջակցությունը ստացանք՛՛:

  • Կիսվել: