հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման թիմը կայցելի Արցախ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման թիմը կայցելի Արցախ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման թիմը նոյեմբերի 11-13-ը կլինի Արցախում։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի նպատակն է՝ ունենալ այնպիսի Հայաստան և Արցախ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ «Հիմնադրամի առաքելությունն է՝ երիտասարդների համազգային շարժման խթանումը հանուն Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

«Դասավանդիր, Հայաստան»-ի հավաքագրման թիմը նոյեմբերի 11-13-ը լինելու է Ստեփանակերտում։ Հիմնադրամի ներկայացուցիչներն սպասելու են հետաքրքրված բոլոր անձանց Շառլ Ազնավուրի անվան պուրակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-15:00-ն»,-տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ հավաքագրման թիմը իր հետ է բերելու բազմաբնույթ խաղեր և նվերներ։

Արցախյան այցի վերաբերյալ, Ֆեյսբուք սոցիալական հարթակում տեղեկատվություն են տարածել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից՝ հայտնելով, որ այդ շրջանակներում կանցկացվի վրանային միջոցառում՝ հագեցած խաղերով և մրցանակներով, ինչպես նաև կայցելեն Կոլխոզաշեն համայնք՝ մասնակցելու «Կոլխոզ Քվեստ»-ին։ Այս ամենի հետ մեկտեղ, տեղում հնարավորություն կընձեռվի շփվելու հավաքագրման մասնագետների հետ, ծանոթանալու «Դասավանդիր, Հայատսան»-ի կողմից իրականացվող Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մանրամասներին:

  • Կիսվել: