ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չնայած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյան

Չնայած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է ստեփանակերտցիներին՝ քաղաքաի օրվա առթիվ:

՛՛Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը:

Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: