շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան

Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան

Այս պահին անհրաժեշտ վերազինված լաբարատորիա դեռ չկա, չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախի Հանրապետություն կորնավիրուսի թեսատավորում կիրականացվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք ԱՀ բժշկական կենտրոնները տեխնիկապես վերազինվում են լաբարտոր պայմաններ ապահովելու համար:

Տիգրան Աբարհամայնը հիշեցրեց, որ կորոնավիրուսով կասկածվող անձանց ստուգելու համար կասկածի դեպքում նմուշներն ուղարկվում են Հայաստան և այստեղ թեստ է անցկացվում: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախին արագ թեստեր տրամադրելու հարցին, ապա Տիգրան Աբարհամյանն ասաց. «18:00-ին նախատեսված է ասուլիս, կպատասխանենք բոլոր հարցերին»:

ՀՀ առողջպահության նախարարի մամուլի խոսանակ Ալինա Նիկողոսյանն էլ նշեց, որ այս պահին արագ թեստեր չունեն, որպեսզի տրամադրենք Արցախին:

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

 

  • Կիսվել: