կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չի բացառվում, որ ՀՀ–ից Արցախ մուտք գործող գազատարն Ադրբեջանն է պայթեցրել. Աբրահամյան

Չի բացառվում, որ ՀՀ–ից Արցախ մուտք գործող գազատարն Ադրբեջանն է պայթեցրել. Աբրահամյան

Հաշվի առնելով շփման գծում Ադրբեջանի սադրանքները, մեծ է հավանականությունը, որ ՀՀ–ից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

«Այս պահին այդ առումով պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում Արցախի կառույցները։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ սկսել։ Մեծ է հավանականությունը, որ գազատարի հատվածում ադրբեջանական զորքերի կողմից ահաբեկչություն է տեղի ունեցել»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` այս ամենին պետք է գումարել Խրամորթում կրակոցներն ու սադրանքները, որոնց պաշտոնական ՀՀ–ն որևէ արձագանք չի արել։

Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։

  • Կիսվել: