ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո. պատգամավոր

Չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո. պատգամավոր

Մենք դրա ականատեսն ենք եղել տարիների շարունակ: ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հռետորաբանությանը, ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

՛՛Մի կողմ թողնենք, որ դա հստակ քարոզչական բնույթ ունի: Մյուս կողմից ուզում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո, և ընդհանրապես սպառնալիքի և սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է՛՛,-ասաց նա:

Պատգամավորը պոսեց Ադրբեջանի վարած այլատյաց քաղաքականության մասին և ասաց, որ «Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիան և դրանում ամբողջական քաջության դրսևորումը հստակ ցույց է տալիս մեր անփոփոխ և անզիջում դրսևորումը մեր կենսական անվտանգությանը վերաբերող հարցերին:

Հայրապետյանը նշեց. «Եվ ցանկանում եմ նշել, որ այդ քաջությունը վստահորեն փոխանցվել է նաև հետագա սերունդներին: Եվ 2016-ի ապրիլին դա մեկ անգամ ևս ի ցույց դրվեց: Դա մեկ անգամ ևս փաստում է, որ մեզ համար սպառնալիքի լեզուն անընդունելի է, և որևէ ձևով չի կարող դրա ներքո հարկադրել մեզ հետքայլ կատարել մեր անվտանգության հետ առնչվող խնդիրներից»:

  • Կիսվել: