հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեխիայում ապրող հայերն ու օտարազգիներն ԱՀ անկախության ճանաչման պահանջով ցույց են կազմակերպել

Չեխիայում ապրող հայերն ու օտարազգիներն ԱՀ անկախության ճանաչման պահանջով ցույց են կազմակերպել

Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական ագրեսիան:

Նրանք բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի  կամուրջի վրա՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի  նկատմամբ, ինչպես նաև՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:

  • Կիսվել: