ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չավուշօղլու.«Այս տարի ևս Ղարաբաղի հարցին կարևորություն ենք տալու»

Չավուշօղլու.«Այս տարի ևս Ղարաբաղի հարցին կարևորություն ենք տալու»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Զրույցի ընթացքում արտգործնախարար Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ անելով հետևյալ շեշտադրումը. 

«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»:

 

 

  • Կիսվել: