երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

«Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Անատոլ Ֆրանսի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է ֆրանսիացի գրողի այս մեջբերումով:

Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ բնակչությունն ընդամենը երեք օրում լքել է հայրենի հողը։

«Հայկական հարցը ֆրանսիական հարց է»,- ասել է սենատորը՝ ընդգծելով, որ բանաձևի նախագիծը միջկուսակցական է, և դա խոսում է Ֆրանսիայի միասնական դիրքորոշման մասին։

Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված, ասել է Բրյունո Ռետայոն՝ խոսելով Ալիևի ռեժիմի մասին։

«Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է, էքսպանսիոնիզմը: Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է»,- հայտարարել է Ռետայոն։

Սենատորը հիշեցրել է Էրդողանի և Ալիևի պահանջը՝ իրենց առաջ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։

Ռետայոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ առաքելություն ուղարկել ԼՂ՝ գնահատելու հայկական մշակութային ժառանգության վիճակը։

  • Կիսվել: