երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ցանկանում եմ տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք. Արայիկ Հարությունյան

Ցանկանում եմ տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք. Արայիկ Հարությունյան

Ստեփանակարետի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 11:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ:

Ինչպես տեղեկացնում են «Արցախպրես»-ից, քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Ա. Հարությունյանն ասել է, որ քվեարկել է՝ հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության:

Նախագահի թեկնածուն ցանկանում է տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք:

«Շատ լավ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Ակտիվությունը կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին»,- ասել է Ա. Հարությունյանը:

Խոսելով աշխարհում տարածված Նոր կորոնավիրուսի մասին՝ ԱՀ նախագահի թեկանծուը նշել է, որ այսօր ավելի մեծ մարտահրավերն են սպասվում, և պետք է միավորվել ազգովի՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին: Դրա համար Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որ սպասվում է մեզ:

  • Կիսվել: