ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուքմեյքերական ընկերություններից մեկը խաղադրույքներ է ընդունում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Բուքմեյքերական ընկերություններից մեկը խաղադրույքներ է ընդունում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել  Արցախի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Ըստ սահմանված գործակիցների՝ հաղթանակի ամենամեծ շանսերը ունի "Ազատ Հայրենիք" կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա գործակիցը սահմանվել է 1.3։ 

Հաջորդ հորիզոնականնները դասավորվել են հետևյալ կերպ՝ Մասիս Մայիլյանին - 4.5, Վիտալի Բալասանյանին - 8.5, Աշոտ Ղուլյանին - 25, Վահան Բադասյանինը եւ Հայկ Խանումյանինը - 55։ 

Մնացած թեկնածուների անունները բուքմեյքերական ընկերությունը հավանական հաղթողների թվում չեն ներառել։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին։ Առաջադրվել է 14 թեկնածու։

  • Կիսվել: