շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բռնի տեղահանված անձանց աջակցության գումարը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց

Բռնի տեղահանված անձանց աջակցության գումարը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց

Բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
«Եթե, այնուամենայնիվ, հայրենակիցներն ունեն նման խնդիր, առաջարկում ենք այդ մասին դիմում ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e.request.am հարթակին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով կամ առձեռն՝ մոտենալով Կառավարական տուն 3՝ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: