ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակրին հանդիսավորապես դիմավորել են Ստեփանակերտում

Բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակրին հանդիսավորապես դիմավորել են Ստեփանակերտում

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են Եվրոպայի բռնցաքամարտի 46կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Էրիկ Առուստամյանին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկին դիմավորելու էին եկել սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ։

 
Բնութագրությունը հասանալի չէ
«Պատանիների չեմպիոնների առաջնությունն անցել է Թիֆլիսում, որին մասնակցում էին շուրջ երեսուն երկրների մարզիկներ։ Էրիկն առաջինը մենամարտել է Թուրքիայի մասնակցի հետ և ակնհայտ առավելությամբ հաղթել նրան։ Երկրորդ մենամարտը Ռումինիայի մասնակցի հետ էր. այս մենամարտը բավականին բարդ էր,քանի որ բոլոր մասնակիցները բավականին լավ էին պատրաստված, սակայն գրագետ և մտածված քայլերի շնորհիվ մեր մարզիկը այդ մենամարտում ևս հաղթեց։ Վերջին մենամարտը անցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանի հետ։  Ես վստահաբար կարող եմ ասել, որ Էրիկ Առստամյանը իսկապես հաղթող է, և նա դեռ մեծ հաղթանակներ է բերելու մեր հայրենիքին»,- նշել է Էրիկ Առստամյանի մարզիչ Նարեկ Աբրահամյանը։
 
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը մեծ հպարտությամբ է խոսում մրցույթում գրանցած արդյունքների մասին և իր հաղթանակը նվիրում է Արցախին ու Հայաստանին։
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Մենամարտերը բավականին բարդ էին, որովհետև բոլոր մասնակիցները լավ էին պատրաստվել։ Սակայն ես պետք է գրավեի մրցանակային տեղ, որպեսզի բարձրացնեի մեր եռագույնը։ Ուզում եմ վստահեցնել, որ բազմաթիվ անգամներ անպայման աշխարհի տարբեր երկրներում կբարձրացնեմ  հայոց եռագույնը»,- նշել է չեմպիոնը։
 
ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը կարևոր է համարում սպորտի զարգացումն Արցախում, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում։
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Հատկապես հետպատերազմական այս շրջանում   նման մարզաձևերի զարգացումն անհրաժեշտ է։ Եվրոպայի մեդալակիր ունենալը մեծ ցուցանիշ է և հպարտանալու առիթ, ինչի համար շնորհավորում եմ մեր ազգաբնակչությանը։ Հաշվի առնելով մեր մարզիկների ընդգրկվածությունը պատերազմում՝  կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը եղել են ինչպես կամավորներ, այնպես էլ ժամկետային զինծառայողներ։ Պատերազմից հետո գրանցված արդյունքները կարելի է գնահատել գերազանց. գրեթե բոլոր առաջնություններում ունենք պատվավոր տեղեր,և շատ դեպքերում այդ պատվավոր տեղերը գրավում են այն մարզիկները, ովքեր անձամբ մասնակցել են պատերազմական գործողություններին»,- ընդգծել է Դ. Մկրտչյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 

  • Կիսվել: