երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բորելն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և հույս հայտնել, որ մարտական գործողությունները Ղարաբաղում չեն վերսկսվի

Բորելն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և հույս հայտնել, որ մարտական գործողությունները Ղարաբաղում չեն վերսկսվի

ԵՄ-ն լինովին սատարում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր հարգանքը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, համաձայնել սահմանազատմանը՝ Ալմաթիի հռչակագրին համահունչ, կոչ ենք անում վերսկսել ՀՀ-Ադրբեջանի երկխոսությունը՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր, պատրաստ ենք շարունակել աջակցել կողմերի երկխոսությանը՛՛:
 

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն բազմիցս շեշտել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ:

՛՛Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական գործողություն՛՛,-ասել է նա:

Բորելը նաև հավելել է, որ իրենք ի գիտություն են ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունը:

՛՛Ակնկալում ենք՝ մարտական գործողությունները Ղարաբաղում չեն վերսկսվի։ Ադրբեջանը պարտավորություն է կրում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության նկատմամբ։ 

Կոչ ենք անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՛՛,-նշել է Բորելը:

  • Կիսվել: