չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Բերքաձոր. Շրջափակում, օր 50-րդ

Բերքաձոր. Շրջափակում, օր 50-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով առաջացած խնդիրները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում փորձում են հաղթահարել միասնական ուժերով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերքաձորի համայնքապետ Զարինե Մեքիյանը։

Նա իրազեկել է, որ համայնքի բնակիչները սննդամթերքի համար նախատեսված կտրոններն արդեն ստացել են։ Գյուղում խանութ չունենալու պատճառով, սակայն, բոլոր ապրանքատեսակները ձեռք են բերել հարևան համայնքի խանութից։

«Հաճախակի ենք ակումբում հավաքվում, քննարկում Արցախում ստեղծված իրավիճակը, փորձում որոշակի լուծումներ գտնել։ Միմյանց հուսադրում ենք, քաջալերում»,-պատմել է մեր զրուցակիցը` հավելելով` գյուղի բուժկետը շարունակում է իր բնականոն գործունեությունը. առաջին անհրաժեշտության դեղորայք դեռևս ունեն։ Անդրադառնալով աշնանացանի աշխատանքներին՝ Զ. Մեքիյանն ասաց, որ 32 հա-ի վրա գարու և կորնգանի ցանքս են կատարել։

  • Կիսվել: