երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Բերձորի միջանցքը» կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

«Բերձորի միջանցքը» կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու  «Բերձորի միջանցքը» կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
 
«Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները:
ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ

  • Կիսվել: