ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելգիաբնակ թավջութակահարը վարպետաց դասեր է անցկացնում «Զարթոնք» ակադեմիայում

Բելգիաբնակ թավջութակահարը վարպետաց դասեր է անցկացնում «Զարթոնք» ակադեմիայում

Արցախում շարունակվող «Զարթոնք» երաժշտական, ստեղծագործական ակադեմիայի շրջանակներում վարպետաց դասեր են վարում Մայր Հայաստանից ու Սփյուռքից ժամանած տասնյակից ավելի մասնագետներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լարային գործիքների վարպետության դասընթացավարներից է Բելգիայում բնակվող և ստեղծագործող թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով հայտնի է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարմամբ, որը լայն տարածում էր գտել համացանցում:

Մեզ հետ զրույցում ասել է Սևակ Ավանեսյանը նշել է, որ որ մեծ սիրով ընդունել է «Զարթոնք» ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Վան Արմենյանի առաջարկը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Իմ կապն Արցախի հետ մշտական է և անընդհատ: Որպես ուսուցիչ, այս այցը և՛ պարտավորեցնող է, և՛ հաճելի: Իմ երազանքն էր, որպեսզի Արցախում նման ծրագիր կազմակերպվի, քանի որ համարում եմ, որ մեր երեխաներն այստեղ ունեն նաև այլ երկրների մասնագետների հետ փոխշփման ու հաղորդակցվելու անհրաժեշտություն: Իմ խմբում 12 մասնակից կա:

Աննկարագրելի տաղանդավոր և խելացի երեխաներ են: Ես վստահ եմ, որ շուտով նրանցից շատերին կտեսնենք մեծ բեմերում»,- նշել է թավջութակահարը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախում կազմակերպված ակադեմիայի շնորհիվ երեխաները ձեռք են բերելու և զինվելու են նոր գիտելիքներով:

  • Կիսվել: