հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեգլարյանը Թաթոյանին շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար (տեսանյութ)

Բեգլարյանը Թաթոյանին շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար (տեսանյութ)

Շնորհակալություն իմ մեծ գործընկերոջը` պարոն Թաթոյանin` ''DontBlind'' ակցիային մասնակցելու եւ Արցախի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՛՛Դիմել եմ համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:

Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:

Մի՛ կուրացրեք ձեզ:
Մի՛ փակեք ձեր աչքերը:

Միանում եմ Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի նախաձեռնած արշավին՛՛։

  • Կիսվել: