ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
BBC-ի դիմաց հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ներկայացնել ճշմարտությունն Արցախի մասին

BBC-ի դիմաց հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ներկայացնել ճշմարտությունն Արցախի մասին

Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց, հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջել են ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

Հայերը վանկարկել են «Ամո՛թ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:

Ցույցի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»:

Նրանք նաև իշխանություններից պահանջել են ճանաչեպ Արցախի անկախությունն ու դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան:

  • Կիսվել: