երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ․ հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից

Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ․ հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից։

«Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝
044 249977
044 249988

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝
047 979047»,- ասված է հայտարարության մեջ

 

  • Կիսվել: