ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բավականին թույլ դիրքերում ենք գտնվում, որովհետև պառակտված է ամբողջ ազգը. ԱՀ պետնախարար

Բավականին թույլ դիրքերում ենք գտնվում, որովհետև պառակտված է ամբողջ ազգը. ԱՀ պետնախարար

Արցախցիները բարձր են գնահատում Հայաստանի ու ամբողջ հայ ժողովրդի` իրենց ցուցաբերած աջակցությունը:

Այս մասին ասել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՀՀ իշխանությունների հանդեպ Արցախում առկա բարձր անվստահության պատճառների մասին հարցին ի պատասխան՝ պետական նախարարը, մասնավորապես, ասել է.

«Թե ինչու բարձր անվստահություն կա Արցախում Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ, դրա առաջին պատասխանը պատերազմի թողած հետևանքների բնական ռեակցիան է, իսկ երկրորդ պատասխանը՝ հետպատերազմյան հանրային հաղորդակցության այն կոնտեքստը, որը հաճախակի տեղի է ունենում Արցախի շուրջ, Արցախին վերաբերող գործընթացներում, ու դա երբեմն լրացուցիչ անվստահության առիթներ է տալիս: Եվ այնպես չէ, թե պատերազմից հետո այդքան շատ հարթ է նաև վստահության ուղին Արցախի իշխանությունների հանդեպ: Դա բնական ռեակցիա է, թեև Արցախի իշխանությունների հանդեպ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների համեմատ, բավականին բարձր վստահություն կա Արցախում։

Եվ այս տեսանկյունից նկատելիորեն մեծ ռազմավարական հաղորդակցության խնդիր կա Արցախում ու Հայաստանում` իշխանությունների և հասարակության, իշխանությունների ու ընդդիմության, ընդդիմության ու հասարակության միջև: Ու, իմ կարծիքով, մենք ամբողջ ազգով այս պահին բավականին թույլ դիրքերում ենք գտնվում, որովհետև պառակտված է ամբողջ ազգը»:

  • Կիսվել: