ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարձրացնել ԱՀ սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն»

Բարձրացնել ԱՀ սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն»

«Պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը առարկայական պատճառներով վերածվել է տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների օբյեկտի:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետը, իրենց հազարամյա բնօրրանից տեղի բնակչության տեղահանումը, տնտեսական հզորություններին եւ ենթակառուցվածքներին հասցված էական հարվածը, մյուս կողմից էլ՝ համաշխարհային ահաբեկչության տարրերի տեղափոխումը նրա հարակից տարածքներ ուղղակիորեն նպաստել են դրան:

Այսօր հայկական երկու պետությունների առաջնային խնդիրն է բարձրացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: