ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն»-ը  բարեգործական ծրագրեր է իրականացնում

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն»-ը բարեգործական ծրագրեր է իրականացնում

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը սկսել է իրականացնել բարեգործական ծրագրեր, որոնց շրջանակներում արցախցիներին տրամադրվում է սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված նյութական աջակցություն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կառույցի Բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի  ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանը:
 
«Աջակցությունը տրամադրվում է ծանր սոցիալական վիճակում գտնվող արցախցիներին՝ առաջնահերթություն տալով բազմազավակներին, 2020 թվականի արցախյան պատերազմի արդյունքում տեղահանվածներին և վիրավորում ստացած արցախցիների ընտանիքներին։ Շահառուների ցանկը կազմվում է համայնքապետների, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների օգնությամբ. վերջիններս ներկայացնում են հավաստի և ստուգված տեղեկություններ մեր հայրենակիցների սոցիալական կարիքների վերաբերյալ։ Առաջին բարեգործական ծրագիրն իրականացվել է «Հայրենիք, Ազգ, Մաքրություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ ՀԿ-ի անդամների կողմից՝ Մալվինա Մխչյանի գլխավորությամբ, աջակցությունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Արցախ և փոխանցվել Հիմնադրամին։ Աջակցությունը  տրամադրվել է Շուշի քաղաքից տեղահանված ընտանիքին, որը ներկա պահին ժամանակավորապես բնակություն է հաստատել Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Ընտանիքը բաղկացած է 17 անդամից։ Հիմնադրամի աշխատակիցների կողմից դպրոցական տարիքի երեխաներին (6 երեխա) տրամադրվել են դպրոցական պարագաներ», - նշեց Բ. Սարգսյանը և հավելեց, որ աջակցության տրամադրման գործընթացը շարունակական է։
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: