ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

  • Կիսվել: