շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու ՛՛դատական նիստերը՛՛։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատարանը կեղծ դատավարության ընթացքում քննել է Արցախի նախկին ղեկավարների տարբեր ժամանակներում արած հայտարարություններ, որոնք, իբրև թե, վերաբերում են ինչպես 1990-ականների, այնպես էլ՝ 2016 ու 2020 թվականների մարտական գործողություններին:

Հայ գերիների հաջորդ շինծու դատական նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:

  • Կիսվել: