Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ պաշտպանության համար։
Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։
Այնուհետև, պաշտպանական ճառով հանդես է եկել ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «փաստաբանը»: Նա դատարանից խնդրել է Մնացականյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Մնացականյանն իր ելույթի ժամանակ ևս հայտարարել է, որ պաշտպանում է իր փաստաբանի ասածը, ինչպես նաև հնչեցրել իր փաստարկները:
Հաջորդ շինծու դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։



