Բաքվում դատում են օկnւպացված Ստեփանակերտում իբրև թե «ահաբեկչակшն հարձակում» պլանավորած Կարեն Ավանեսյանին
Բաքվում սկսվել է օկուպացված Ստեփանակերտում իբր թե ՛՛ահաբեկչական հարձակում՛՛ պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը քրեական գործ էր հարուցել Կարեն Ավանեսյանի նկատմամբ: Նա սեպտեմբերի 14-ին իբրև թե ՛՛ինքնաձիգով փորձել է մոտենալ՛՛ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր, հետո, իբր, ՛՛կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ՛՛:


