Բաքվի դատարանում ներկայացվել են Արկադի Ղուկասյանի դեմ հարուցված կեղծ գործով նախաքննական ցուցմունքները
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների, տարբեր պաշտոնյաների շինծու գործերով դատական կեղծ նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատավարության ժամանակ հրապարակվել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից շինծու քրեական գործի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն ու գործին վերաբերող այլ փաստաթղթեր։
Դատական նիստը շարունակվում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



