Բաքուն և Տաշքենդը օկուպացված Ստեփանակերտում կստեղծեն թեթև արդյունաբերության ձեռնարկություն
Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախագիծ են իրականացնում օկուպացված Ստեփանակերտ քաղաքում՝ թեթև արդյունաբերության ձեռնարկություն ստեղծելու համար։ Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, խոսքը նոր թեթև արդյունաբերության ձեռնարկության ստեղծումն է, սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,-ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։