հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ. ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ

Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ. ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ

Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըղբեյլին։

Նա կրկնել է պաշտոնական Բաքվի պնդումը, թե «Ադրբեջանը հետևողական և հաջող ջանքեր է գործադրել հայազգի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու համար՝ դրանով իսկ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր խնդիրներ»։

«Այդ կապերը անհրաժեշտ է ընդլայնել և շարունակել։ Այդուհանդերձ Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը»,-ասել է Սադըղբեյլին։

 

  • Կիսվել: