ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակը հայ ժողովրդի և հայոց պետականության անվտանգության հիմնական երաշխիքն է. պահեստազորի սպա

Բանակը հայ ժողովրդի և հայոց պետականության անվտանգության հիմնական երաշխիքն է. պահեստազորի սպա

Հայոց բանակը շարունակում է մնալ հայ ժողովրդի ու նրա պետականության անվտանգության հիմնական երաշխիքը է։

Այ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի սպա Արմեն Ասրյանը:
 
«Չնայած բոլոր փորձություններին ու դժվարություններին, որոնցով անցնում ենք, մեր բանակայիններն անձնուրացորեն շարունակում են կատարել են իրենց պարտականությունները։ Ազգը պետք է միշտ սատարի բանակին, որպեսզի այն ավելի ուժեղանա՝ հաղթահարելով այս բոլոր դժվարությունները։ Մենք ի վիճակի ենք նորից ոտքի կանգնելու և պաշտպանելու ինքներս մեզ»,-համոզմունք հայտնեց Ա. Ասրյանը՝ կարևորելով Արցախի Պաշտպանության բանակի մեծ դերակատարությունը ներկա ռազմաքաղաքական իրավիճակում։
 
«Մենք բոլորս կարևորում ենք բանակի անհրաժեշտությունը, զարգացումն ու հզորացումը։ Միշտ զգում ենք նրա կարիքը։ Եվ այս ուղղությամբ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, շարունակենք պատրաստել անձնակազմը՝ ներկայիս մարտահրավերներին համահունչ։ Պատերազմը չի ավարտվել, ուղղակի ձևն է փոխվել։ Մենք ուզում ենք խաղաղություն, իսկ դրա համար պետք է պատրաստ լինենք պատերազմի. ահա այս գաղափարով պետք է առաջնորդվենք։ Մենք կանգնած ենք զինվորականների կողքին», - ասել է մեր զրուցակիցը։
 
Պահեստազորի սպան Հայոց զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ շնորհավորելով բոլորին՝ առողջություն և խաղաղություն է մաղթել զինվորականներին

  • Կիսվել: