հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար եւ «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների եւ նրանց հարազատներին, ովքեր պարգեւների են արժանացել  հետմահու: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը շնորհավորել է երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ «Մռակած» պետական կամերային երգչախումբը Արցախի մշակութային կյանքում ունի նշանակալի դերակատարություն:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: