երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արցախը վերագտնելու է իր կենսունակություն»․ Վանեցյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

«Արցախը վերագտնելու է իր կենսունակություն»․ Վանեցյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան առթիվ։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61-ամյակի կապակցությամբ: 

Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում՝ վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը:

#Պատիվ_ունեմ, պարո՛ն նախագահ»։

  • Կիսվել: