չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ պետական պարգեւներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
 

Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարեւոր է օրենքի տառին եւ ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:

 

  • Կիսվել: